Բաժիններ՝

Վիեննայի համաձայնագիրը կօգնի տարածաշրջանում հաղթահարել ճգնաժամերը. Մոգերինի

«Վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագիրը կարող է վերադարձնել նրա հարևանների վստահությունը ու օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամերն առաջին հերթին՝ Սիրիայում ու Եմենում, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Իրանական պայմանավորվածությունները, առաջին հերթին, վերաբերում են չտարածման մասին համաձայնագրին: Հարկավոր է դա նկատի ունենալ: Առաջին հերթին, դա տարածաշրջանի անվտանգությունն է, հարևանների անվտանգությունը, Իրանի միջուկային զենքի ստացման անհնարինությունը, առաջին հերթին, տարածաշրջանի ու ողջ աշխարհի անվտանգության հարցն է»,-ընդգծել է նա:

Մոգերինիի խոսքով՝ համաձայնագիրը ցուցադրում է բազմակողմ դիվանագիտության արդյունավետությունը: «Սակայն դա նաև հնարավորություն է վերականգնել վստահությունը Իրանի ու նրա հարևանների, Իրանի ու միջազգային հանրության միջև: Այդ համաձայնագիրը հիմնված չէ վստահության վրա, սակայն այն կարող է հանգեցնել վստահության: Այդ աշխատանքը պետք է արվի, ու ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի վստահությունը»,-հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս