Եռաբլուր պանթեոնի մուտքի առջև ՀԷՑ-ի աշխատակիցը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 18-ին, ժամը 10:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 64-ամյա Մովսես Գրիգորյանը Սեբաստիա փողոցում Եռաբլուր պանթեոնի մուտքի առջևի հատվածում իր վարած BMW մակնիշի 55 PR 552 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ 21-ամյա Գրիգոր Ալեքսանյանին:
Վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որպեսզի նրան օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխի Էրեբունի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Մ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Բաղրամյանի մասնաճյուղում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: