Բաժիններ՝

Միշել Պլատինին կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ՈւԵՖԱ-ի նախագահը ստացել է 4 կոնֆեդերացիաների աջակցությունը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միության նախագահ Միշել Պալտինին կառաջադրվի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

As-ի տվյալներով, ֆրանսիացուն աջակցում են 4 կոնֆեդերացիաներ` Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիան (КОНМЕБОЛ), Հյուսիսային Կենտրոնական Ամերիկաների և Կարիբյան ջրավազանի երկրների ֆուտբոլային կոնֆեդերացիան (КОНКАКАФ), Օկեանիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (OFC) և ՈւԵՖԱ-ն:

Իրենից հետո ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում Միշել Պլատինին տեսնում է Գերմանական ֆուտբոլային միության ղեկավար և ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ Վոլֆգանգ Նիլսբախին:
Յոզեֆ Բլատերը, ով ղեկավարել էր ՖԻՖԱ-ն 1998թ.-ից, մայիսի 29-ին վերընտրվեց 5-րդ անգամ, բայց 2 օր հետո հայտարարեց իր` պաշտոնից հեռանալու մասին: Նա խնդրել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին անցկացնել արտահերթ կոնգրես` կազմակերպության հաջորդ ղեկավարին ընտրելու համար: Կոնգրեսի անցկացման օրը, որի ժամանակ կհայտարարվի ՖԻՖԱ-ի ղեկավարի ընտրությունների մասին, կհաստատվի հուլիսի 20-ին` Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի գործկոմի արտահերթ նիստի ժամանակ:

Ավելի վաղ, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի ընտրություններում իրենց թեկնածությունները առաջադրելու ցանկության մասին էին հայտնել ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Ժինոլան, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեինը, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ և Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին ղեկավար Չոն Մոնջունը, մոսկովյան «ԲԿՄԱ»-ի նախկին մարզիչ Զիկոն և Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս