Բաժիններ՝

Անի Երանյանը վթարի է ենթարկվել, տուժել է նաև հայտնի դատավորը. news.am

Դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սևանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վարուժան Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Անի Երանյանի մոտ առկա են եղել վնասվածքներ՝ ձախ այտի ստորին կոպի և ականջի հետևի շրջանում:

«Պատռվածքների վրա կար է դրվել: Հետազոտվել է, ներքին արնահոսություն, կամ կոտրվածք չի հայտնաբերվել: Իր ցանկությամբ այսօր պետք է տեղափոխվի Երևանի հիվանդանոցներից մեկը»,-ասել է Վարուժան Մանուկյանը:

Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ ավտովթարի հետևանքով տուժել է նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, որը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա մոտ որևէ լուրջ վնասվածք չի հայտնաբերվել և հետազոտվելուց հետո դատավորը հեռացել է:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:30-ի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս