Բաժիններ՝

Իսլանդացի դեռահասների կեսից ավելին ցանկանում է արտագաղթել երկրից

Իսլանդիայի դեռահասների կեսից ավելին՝ 53%-ը, ցանկանում է չափահաս դառնալուն պես արտագաղթել երկրից: Այս մասին են վկայում Ակյուրեյրիի համալսարանի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Հարցումն անցկացվել է 10-րդ դասարանցիների շրջանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«16 տարեկան դեռահասների պատասխանները, իհարկե, այդքան էլ հուսալի ինդիկատոր չեն նրանց ապագա ընտրության հարցում: Նրանցից ոմանք ի վերջո մնում են երկրում, իսկ մյուսները, ովքեր չեն ցանկացել հեռանալ, արտագաղթում են երկրից»,-ասում է Ակյուրեյրիի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Տորոդուր Բյարնասոնը:

Այդուհանդերձ, ինչպես նշում են գիտնականները, դա հետազոտության ամբողջ ընթացքում արտագաղթելու տրամադրվածություն ցուցաբերող ամենաբարձր մակարդակն է:

Իսլանդիայի բնակչությունը 325 հազար մարդ է, նրանց գրեթե մեկ երրորդը մինչև 20 տարեկան երեխաներ ու դեռահասներ են:

Պատմականորեն, իսլանդացիները մեկնում են ԱՄՆ ու Կանադա, որտեղ արդեն կա մոտ 150 հազար իսլանդացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս