Բաժիններ՝

Ադրբեջանում ամուսինն ու կինը միմյանց դանակահարել են. կինը մահացել է

Բաքվի Բինագադինսկի շրջանում սպանություն է տեղի ունեցել, հայտնում է APA-ն:
Ադրբեջանցի ամուսիններ Աղաև Նազիմ Միրասան օղլուի ու նրա կնոջ՝ Աղաև Մեհրիբան Յուսիֆի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը:

Վիրավոր կինը, խոհանոցից վերցնելով դանակներից մեկը, հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Տղամարդուն մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս