Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: Մեզ տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նա կալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ:

Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին:

ՔԿՀ ղեկավարությունն էլ, հավանաբար անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան: Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է շրջում: Նա Լևոն Ղազարյանի մտերիմներից էր: «Կարանտինում» կալանավորներին սովորաբար պահում են մեկ օրից ոչ ավելի, հետո տեղափոխում են հիմնական խուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս