Բաժիններ՝

Վիեննայի համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի թուրք-իրանական հարաբերությունների լավացման համար. Իրանի նախագահ

Վիեննայի համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի թուրք-իրանական հարաբերությունների լավացման համար, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Այդ համաձայնագիրը կազդի Իրանի ու հարևան երկրների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»,-ասել է Ռոուհանին:

Նրա խոսքով՝ հարկավոր է ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ պայքարելու ահաբեկչության դեմ ու դիմակայելու տարածաշրջանում ահաբեկչության խնդիրներին:
Էրդողանն ասել է, որ պատրաստ է Իրանի հետ համագործակցության տարածաշրջանային հարցերով, նշել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031