Բաժիններ՝

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-21-ը կայցելի Վրաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-21-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մամլո ծառայությանը:

Այցի շրջանակում Տուսկը ընդլայնված ձևաչափով կհանդիպի Վրաստանի նախագահի հետ, ինչից հետո տեղի կունենա նրանց համատեղ մամլո ասուլիսը Թբիլիսիի նախագահական նստավայրում:

Վրաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը հանդես կգան ուղերձով՝ դիմելով վրացի խաղաղարարներին, ովքեր ներկայում ԵՄ առաքելության շրջանակում ծառայում են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում:
Տուսկի այցը Վրաստան նախատեսված էր հուլիսի 14-16-ին, սակայն հետաձգվել էր Հունաստանի ճգնաժամի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031