Բաժիններ՝

Պուտինը դեմ է Դոնեցկում խփված «Բոինգի» աղետի պատճառները ուսումնասիրող տրիբունալի ստեղծմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել տրիբունալի ստեղծմանը, որը պետք է ուսումնասիրի Ուկրաինայի արևելքում խփված մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի աղետի պատճառները:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ զրույցում Պուտինը տրիբունալի ստեղծումն անվանել է վաղաժամ ու հակաարդյունավետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Նրա կարծիքով՝ մեղավորներին պատժելու ու որոշում ընդունելու համար «հարկավոր է ակտիվ աշխատանք՝ ավարտելու միջազգային հետաքննությունը, որը պետք է լինի օբյեկտիվ ու մանրամասն, կրի անկախ ու համակողմանի բնույթ»,-
Պուտինը նաև անթույլատրելի է համարել ԶԼՄ-ներում շրջանառվող տարբեր տեսակի լուրերը, որոնք «կրում են բացահայտ քաղաքական բնույթ»: Նա չի նշել, թե խոսքը հատկապես ինչի մասին է:
Ռուս պաշտոնատար անձինք բազմիցս դեմ են հանդես եկել տրիբունալի ստեղծմանը: Դրա նախաձեռնության հեղինակը Մալայզիան է, որին աջակցում են Ավստրալիան ու Նիդեռլանդները:

Հիշեցնենք, որ Malaysia Airlines-ին պատկանող «Բոինգ-777»-ը ուղևորվում էր Ամստերդամից Կուալա-Լումպուր: Ինքնաթիռը կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկում: Զոհվել էր 298 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս