«Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով». Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձևավորվի կոալիցիա, և ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով` չկա, չկա նման բան»:

Բա ե՞րբ եք կոալիցիա մտնելու: «Ի՜նչ եք ասում, ի՜նչ խրոխտ ոճով»: Հրաժարվե՞լ եք այդ գաղափարից: «Ովքե՞ր, ինչի՞ց և ինչի՞ համար»: Դե` կարող է ԿԳ նախարարի պորտֆելը չտվին, սփյուռքի նախարարը պինդ-պինդ մնաց իր տեղում, դուք էլ ասում եք` «չկա, չկա նման բան»: «Չկա, չկա նման բան. «երբ, որտեղ, ինչու» հարցերը շատ հեռու են մեր այսօրվա օրակարգից»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս