Բաժիններ՝

«Պորտուն» Իկեր Կասիլիասին ավելի շատ կգնահատի, քան «Ռեալ Մադրիդը». Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին քննադատել է «Ռեալ Մադրիդին»` Իկեր Կասիլիասի նկատմամբ բավարար հարգանք չցուցաբերելու համար: Խավին իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում կիսվել է մտքերով` կապված «Ռեալից» «Պորտու» Իկեր Կասիլիասի տեղափոխման և նրա հետ, թե ինչպես են Մադրիդում հրաժեշտ տվել լեգենդար դարպասապահին:

«Այն ժամանակվանից, երբ 1997թ. պատանեկան Աշխարհի առաջնության ժամանակ առաջին անգամ հանդիպեցինք, Իկերը ոչ մի կաթիլ չի փոխվել: Նա մնացել է նույն գերազանց տղան: Ահա թե ինչու, այն ամենը, ինչ կատարվեց նրա հետ, տհաճություն է առաջացնում:

Ես տեսնում էի, որ նա վերջին տարիներին հաճույք չէր ստանում խաղից, ինչպես առաջ: Ես մտածում եմ, որ նրա համար ծանր էր, և կարծում եմ, որ Իսպանիայում պետք է մտածեն այդ մասին: Չպետք է այնպես լինի, որ վաստակաշատ սպորտսմենների նկատմամբ բավարար հարգանք չցուցաբերվի:

Ես նայում եմ Իկերին, և ինձ մոտ զգացողություն է առաջանում, որ վերջին ժամանակներում նա ճնշման տակ է խաղում: Կարծես թե նա ամեն խաղի պետք է ապացուցի, որ մեծագույն դարպասապահ է: Դա խանգարում էր նրան հաճույք ստանալ ֆուտբոլից:

Հիմա նա գնում է «Պորտու»: Եվ ես վստահ եմ, որ նրան այնտեղ կընդունեն՝ ինպես հերոսի: Պորտուգալիայում նրան ավելի շատ կգնահատեն»,- ցիտում է Խավիին Daily Mail-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս