Պարտքի պատճառով բնակարանատերը Արմավիրում պատանդ է վերցրել երեխաներին. «Փաստինֆո»
Արմավիրի մարզում վարձակալական հիմունքներով բնակվող կնոջ իրերը բնակարանատերը դուրս է հանել, 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվում է, որ վարձակալական հիմունքներով բնակվող կինը պարտք է բնակարանատիրոջը և քանի որ չի կարողացել պարտքը վերադարձնել, բնակարանատերը դիմել է այսպիսի գործողությունների: