Բաժիններ՝

Վիկտոր Վալդեսը կարող է հայտնվել «Ռեալ Մադրիդում»

«Sport»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անակնկալ որոշմամբ ԱՄՆ մեկնող ֆուտբոլիստների ցանկում չի ներառել դարպասապահ Վիկտոր Վալդեսին: Ըստ աղբյուրի՝ սա նշանակում է, որ Վալդեսը շուտով կհեռանա անգլիական ակումբից:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ ֆուտբոլիստի գործակալ Գինես Կարվախալը «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լավ հարաբերությունների մեջ է և մադրիդյան ակումբին առաջարկել է Վալդեսի ծառայությունները:

Կասիլիասի հեռանալուց հետո «Ռեալ Մադրիդում» այժմ դարպասապահի դիրքի հետ կապված խնդիրներ կան, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հետ կապված բանակցությունները շատ խճճված են:

«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվել է այս տարվա հունվարին, երբ ծանր վնասվածքից ապաքինման գործընթացն անցկացրել է անգլիական ակումբում: Նրա պայմանագիրը ևս ավարտվում է 2016 թվականին: Թե ինչպիսին կլինի Վալդեսի ճակատագիրը, պարզ կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս