Բաժիններ՝

Ադրբեջանում զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով պայթյունից երեք մարդ վիրավորվել է

Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում Իսլամ Խանբաբաեւի տան բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Բաքվից ժամանած նրա հյուրի` Թունջայ Խանբաբաեւայի հայտնաբերած խոշոր տրամաչափի փամփուշտի պայթելու հետեւանքով վիրավորվել են 12-ամա Նարմին Բաբաեւան, նրա 8-ամյա եղբայրը` Թունջայը եւ գյուղի 44-ամյա բնակիչ Դուրդանա Նաղդալիեւան:

Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է: Այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետեւանք ներկայացվելը:

Մասնավորապես, ադրբեջանական SalamNews գործակալությունը հայտնել է, որ շփման գծին մոտ գտնվող գյուղում երեք քաղաքացիները, իբր, վիրավորվել են «հայկական կողմից խոշոր տրամաչափի զենքից գնդակոծության արդյունքում»:

Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ ապատեղեկատվությունը հերքել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հնարավոր է` ադրբեջանական գյուղում ողբերգական միջադեպը զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունք է», -նշել է նա եւ ընդգծել, որ ադրբեջանական կողմի այդ լուրերը միանգամայն սադրիչ բնույթի ապակատեղեկատվություն են:

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031