ՔՊ-ը հիմնադրել է երեք տարածքային կազմակերպություն՝ Երևանում, Աբովյանում, Գյումրիում
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի եւ Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրությունները երեկ անցան դրամատիկ պայքարում: Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների ընտրություններն անցան երկու փուլով, որովհետեւ թեկնածուներից երկուսը հավաքել էին հավասար թվով ձայներ: Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրություններում առաջադրվեց երեք թեկնածու:
Այստեղ երկրորդ փուլի անհրաժեշտություն չառաջացավ: Այսօրվա դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրել է երեք Տարածքային կազմակերպություն. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, Աբովյանում, Գյումրիում:
Կուսակցության Համաժողովում ընտրվել է Վարչություն, Վարչությունն ընտրել է նախագահ, փոխնախագահ, մամուլի քարտուղար: Բոլոր ընտրությունները անցել են փակ-գաղտնի քվեարկությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ազատ, ժողովրդավարական ընտրական համակարգը անշրջելի իրականություն է»: