Բաժիններ՝

Բրիտանիայում փակել են «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի բանկային հաշվեհամարը

Այսօր Մեծ Բրիտանիայի Barclay’s բանկում փակվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի հաշվեհամարը, հայտնում է RIA Novosti-ն:

Գործակալության տվյալով՝ դա կապված է բրիտանական գանձապետարանի պատժամիջոցային միջոցառումների հետ:

«Հաշվեհամարը փակ է: Բանկը պետք է ուղարկի համապատասխան ծանուցում»,-RIA Novosti-ին հայտնել է բանկի ներկայացուցիչը՝ հրաժարվելով անվանել հաշվեհամարի փակման պատճառը:

Սակայն ավելի ուշ բանկային շրջանակում աղբյուրը բացատրել է, որ Մեծ Բրիտանիայի գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ներառել է «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, ինչի հետևանքով մեդիախումը կարող է հայտնվել ֆինանսական սահմանափակումների տակ:
Ներկայում հաշվեհամարը փակ է:

Դմիտրի Կիսելյովը հաշվեհամարի փակումը գրաքննություն է անվանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս