Բաժիններ՝

Աֆղանստանի արևելքում պայթյունի հետևանքով 33 մարդ է զոհվել

Նվազագույնը 33 մարդ է զոհվել Աֆղանստանի Հոսթ նահանգում պայթուցիկ նյութերով լի մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

Պայթյունը որոտացել է Քեմփ Չափման ռազմաբազայի հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ, որը ավելի վաղ օգտագործում էր ԿՀՎ-ն:

Ինչպես ասվում է նահանգի նահանգապետի տարածած հաղորդագրության մեջ, զոհերից 27-ը եղել են քաղաքացիական անձինք, ևս 6-ը՝ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ, սպանվածների մեծամասնությունը կանայք են ու երեխաներ:

Ներկայում բազայում ծառայություն են անցնում աֆղան զինծառայողները, ինչպես նաև ԱՄՆ-ի ու մի շարք երկրների զինծառայողներ:

Քեմփ Չափման բազան 2009 թվականին ևս ահաբեկիչների հարձակմանն էր ենթարկվել: Այդ ժամանակ զոհվել էր 9 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս