Բաժիններ՝

Հունաստանը փոխհամաձայնության է եկել վարկատուների հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են հունական ֆինանսական ճգնաժամի խնդրի լուծման եղանակները: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով խորհրդատվություններին ներկա ԶԼՄ-ների աղբյուրներին:

«Ձեռք է բերվել քառակողմ համաձայնություն, որը ներկայացվելու է եվրոգոտու երկրներին»,-ասել է եվրոգոտու գագաթաժողովին ներկա աղբյուրը:
Տուսկի ներկայացուցիչը Twitter-ում գրել է, որ փոխհամաձայնության առաջարկությունը այսօր քննարկման է դրվելու գագաթաժողովին:

Դրա հետ միասին, հունական պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է լրագրողներին, որ դեռ կան մի շարք չլուծված խնդիրներ:

«Մենք դեռ պայմանավորվածության չենք հասել, քանի որ երկու մեծ հարց է բաց մնում՝ ԱՄՀ-ի ու Լյուքսեմբուգի հիմնադրամի դերը 50 մլրդ եվրոյում»,-նշել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ մնացած ամեն հարցում ամեն ինչ նորմալ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս