Բաժիններ՝

Սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով ժամանակավորապես չեն գործելու Նոր կյանքի և Գյումրու «Արևիկ» մանկապարտեզները

asparez.am-ը գրում է. Շիրակի մարզպետի առաջարկությամբ եւ համայնքների ղեկավարների որոշմամբ` ժամանակավորապես դադարեցվել են Նոր Կյանք համայնքի եւ Գյումրու «Արեւիկ»  մանկապարտեզների աշխատանքները: Աշխատանքների դադարեցման պատճառները եղել են սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար լինելը, ջրի բացակայությունը: Նշված հաստատություններում երեխաները կշարունակեն հաճախել հանձնաժողովի հայտնաբերած շենքային թերությունները վերացնելուց հետո միայն:

Գյումրու «Արեւիկ»  մանկապարտեզը գործում է քաղաքի Նորավան թաղամասում` շենքային անբավարար պայմաններում: Սա թաղում միակ նախադպրոցական ուսումնական հաստատությունն է եւ ըստ ցուցակի ունի 90 սան:

Մի քանի ամիս առաջ Ավագանու որոշմամբ «Արեւիկ» մանկապարտեզին համայնքի բյուջեից տրամադրվեց 600 հազար դրամ` ջրախողովակներ անցկացնելու համար, սակայն միայն խողովակների տեղադրմամբ մանկապարտեզի շենքային խնդիրները չեն լուծվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031