Մոսկվայում ծեծել ու թալանել են ԱՄՆ դեսպանության աշխատակցին
Մոսկվայի կենտրոնում ծեծել ու թալանել են ԱՄՆ դեսպանության աշխատակցին, հայտնում է Interfax-ը:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, երեկ Նիկոլսկի փողոցում՝ № 25 տան մոտ, երկու անհայտ անձինք հարվածներ են հասցրել ՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության տեխնիկական ապահովման ինժեներին, ով ԱՄՆ քաղաքացի է:
Հարձակվողները նրա դրամապանակից հափշտակել են 3 հազար ռուբլի, 60 դոլար ու դեսպանության անցաթուղթը, ինչից հետո դեպքի վայրից հեռացել են:
Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն: