Վատիկանում դատում են մանկապղծության մեջ մեղադրվող լեհ արքեպիսկպոսին
Նախկին լեհ արքեպիսկոպոսը, ով մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունների մեջ, այսօր Վատիկանում կկանգնի դատարանի առաջ:
Յոզեֆ Վեսոլովսկին մեղադրվում է Դոմինիկյան Հանրապետությունում 2008-2013թթ. երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություններ կատարելու մեջ: Ներկայում նա տնային կալանքի տակ է գտնվում Վատիկանում:
Վեսելովսկին մեղադրվում է նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր պահելու մեջ: Այս տարի նա զրկվել էր իր հոգևոր կոչումից:
Եթե 66-ամյա հոգևորականին մեղավոր ճանաչեն, ապա նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: