Լեռ Կամսարի փողոցի մոտ ավտոմեքենան գլորվել է ձորը
Հուլիսի 11-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հոնդայի» մակնիշի 22 SO 112 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի հարակից լանջը (մոտ 10 մ):
Հրշեջ-փրկարաներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Փ.-ին և հոսանքազրկել են ավտոմեքենան. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ: