ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների 5-ից 3-ը բավարարվում է. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան»։
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը թերթի թղթակցի հետ զրույցում թեև համարել է, որ սա իրենց հետևողական աշխատանքի արդյունքն է, այնուհանդերձ նշել է, որ ՌԴ մուտք գործելու արգելանքը վերացնող ՀՀ քաղաքացիների դիմումների 63 տոկոսը հիմա բավարարվում է։ Եթե նախկինում 5 դիմումից մեկն էր բավարավում, ապա հիմա 5-ից 3-ը բավարարվում է»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: