ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին կայցելեն Հայաստան
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին կայցելեն Հայաստան, իսկ հուլիսի 21-ին՝ Ադրբեջան:
Նշվում է, որ այցի հիմնական նպատակն է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելը: