Բաժիններ՝

Քերին, Մոգերինին ու Զարիֆը Իրանի հարցով բանակցություններ են անցկացրել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ու Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Վիեննայում՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումը «կառուցողական» է անվանել:
Նա ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ քննարկել են հարցը, թե ինչպես համաձայնության գան Իրանի միջուկային ծրագրի խնդրում:

«Գլխավոր հարցն ինչպես «այո»-ին հասնելն է»,-հայտարարել է Զարիֆը:
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը կմասնակցի հանգստյան օրերին կայանալիք բանակցություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս