ԱՄՆ-ում դատարանը МТС-ի ու VimpelСom-ի դեմ գործի շրջանակում կալանք է դրել 300 մլն դոլարի վրա
ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է դատարանի թույլտվությունը՝ կալանք դնել МТС-ի ու VimpelСom-ի 300 մլն դոլար հաշիվների վրա՝ կապված Ուզբեկստանի հեռահաղորդակցության շուկայում կոռուպցիոն գործարքների գործի շրջանակում, հայտնում է Bloomberg-ը:
Դրամական միջոցները գտնվում են ամերիկյան Bank of New York Mellon բանկում, ինչպես նաև Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի ու Բելգիայի վարկային հաստատություններում:
Ամերիկյան իրավապահ մարմինները կարծում են, որ գումարները առնչություն ունեն միջազգային կոռուպցիոն սխեմային: Գումարները պատկանում են Takilant Ltd-ին, որը կապվում է Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի անվան հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալով՝ МТС-ն ու VimpelCom-ը կաշառել են ուզբեկ չինովնիկին, ով Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ազգականն է: Դրա դիմաց ռուսական ընկերությունները մատչում էին ստացել Ուզբեկստանի հեռուստահաղորդակցության շուկային: