WBO-ն Ֆլոյդ Մեյվեզերին զրկել է կիսամիջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի տիտղոսից
Գոտին կանցնի ամերիկացի Թիմոթի Բրեդլիին:
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը, ինչպես և խոստացել էր, զրկել է Մեյվեզերին կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսից:
WBO գոտին կանցնի Բրեդլիին, ով պետք է անցկացնի պարտադիր պաշտպանություն` ամերիկացի Սադամ Ալիի հետ մարտում: Սպասվում է, որ մարտը կկայանա Դուբայում, նոյեմբերի 21-ին:
Մայիսի սկզբին Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 48 մարտերում տարավ իր 48-րդ հաղթանակը` հաղթելով ֆիլիպինցի Մենի Պակիաոյին, և պաշտպանեց WBA (Super), WBC տիտղոսները, ինչպես նաև՝ նվաճեց WBO գոտին, որը պատկանում էր իր մրցակցին:
Հաղթանակից հետո WBO-ն խնդրել է ամերիկացուն` հրաժարվել առաջին միջին քաշային կարգում WBA (Super), WBC տիտղոսներից, քանի որ, կազմակերպության կանոնների համաձայն, բռնցքամարտիկը չի կարող միաժամանակ մի քանի քաշային կարգերում տիրել չեմպիոնական գոտիների: Բացի դրանից, Մեյվեզերը պետք է 200 հազար դոլարի չափով մուտքավճար մուծեր, սակայն նա դա չի արել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը