Թունիսը ԴԱԻՇ-ից պաշտպանվելու նպատակով պատ է կառուցում Լիբիայի հետ սահմանին
Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել ԴԱԻՇ-ից պաշտպանվելու նպատակով Լիբիայի հետ սահմանին պատ կառուցել Սուս քաղաքի հանգստավայրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թունիսի վարչապետ Հաբիբ Էսիդը:
«Մենք ձեռնամուխ ենք եղել պատի կառուցմանը ու խանդակ փորելուն Լիբիայի հետ սահմանի ողջ երկայնքով: Պատի երկարությունը կազմում է 168 կիլոմետր, դրա շինարարությունը կավարտվի 2015 թվականին»,-ասել է նա:
Թունիսի վարչապետ նշել է, որ պատը պետք է հակազդի երկիր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների ներթափանցմանը, որն արդեն մի քանի շրջան է վերահսկում Լիբիայում: