Վալերի Օսիպյանը հորդորեց լսել ու զբաղվել քաղաքացիների խնդրով

Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի էին հավաքվել պետական շահի համար իրենց տներից տեղահանված քաղաքացինեը: Նրանք բողոքում էին, որ արդեն 8-10 տարի՝ իրենց խնդիրը չի լուծվում, ոչ մի առաջընթաց չկա:

Ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասը, սակայն ոստիկանները բռնի ուժով բացեցին փողոցը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից քաղաքացիները պահանջում են լուծել իրենց հարցը:

Վ. Օսիպյանը մոտեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին և հորդորեց նրան լսել ու զբաղվել քաղաքացիների խնդրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031