Բաժիններ՝

Կոբզոնը կդիմի Պուտինի օգնությանը, եթե հարկավոր լինի բուժվել արտասահմանում

Երգիչ Իոսիֆ Կոբզոնը, ում վրա տարածվում են ԵՄ-ի պատժամիջոցները Ուկրաինայի վերաբերյալ դիքորոշման պատճառով, արտասահմանում բուժման կարիք առաջանալու դեպքում պատրաստ է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությանը, հայտնում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոբզոնի անունը ներառված է Ուկրաինայի հարցով ԵՄպատժաամիջոցային ցուցակում: Ցուցակի ֆիգուրանտներին արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, նրանց ակտիվները Եվրամիությունում սառեցված են:

«Եթե այդ եվրոպական պատժամիջոցները վերաբերեին միայն ինձ, ես կդիմեի Եվրոպական դատարան, ինչպես արեց Վալերիան, երբ նրան արգելեցին մուտք գործել Յուրմալա: Սակայն պատժամիջոցների են ենթարկվել մեր տասնյակ քաղաքացիները, կարծում եմ՝ պետք է համերաշխություն ցուցաբերել: Մենք բոլորս գիտենք, թե ինչ են նշանակում պատժամիջոցները, դրանց դեմ պայքարելն անիմաստ է: Եթե առողջական վիճակի բերումով ինձ խորհուրդ տան վիրահատվել երկրում, որը պատժամիջոցներ է սահմանել, կարծում եմ՝ կդիմեմ նախագահի օգնությանը ու նա ինձ կօգնի»,-ասել է Կոբզոնը:

Կոբզոնը ափսոսանք է հայտնել, որ չի կարող գնալ թոռների մոտ Իսպանիա: «Ես դստերս ու որդուս ասացի, որ օգոստոսը թոռներիս հետ կանցկացնեմ Բակովկայում» ,-պատմել է երգիչը:

«Սոչին, Բայկալը, Կիսլովոդսկը ու Միներալնիե վոդին բաց են: Եվրոպան կհանգստանա առանց մեզ, իսկ մենք՝ առանց նրա: Ես ոչ մի ողբերգություն չեմ զգում»,-խոսքը եզրափակել է երգիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս