ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրել են Սինգապուրի բուսաբանական այգին, Շամպայնն ու Բուրգունդիան
Ֆրանսիայի պատմական մարզեր Շամպայնը, Բուրգունդիան նախօրեին համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը:
Նման որոշում է կայացրել Բոննում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստը, հայտնում է TASS-ը:
Շամպայնը ցանկը համալրել է «կենդանի մշակութայի լանդշաֆտ» անվանակարգում:
Ցանկում են ներառվել նրա պեյզաժները, գեղեցիկ տները, գինու մառանները:
«Այս վայրում 17-րդ դարի սկզբից ստեղծվում են հայտնի շամպայն գինիները»,-հիշեցրել են ՄԱԿ-ում: Համաշխարհային ցանկում են հայտնվել նաև Բուրգունդիայի խաղողի որթատունկերը, որ թույլ են տալիս ստանալ հիանալի բերք ու գինի, որը հայտնի է ամբողջ աշխարհում:
Բացի այդ՝ ցանկը համալրել են նաև չինական հին քաղաքներից Լաոսիչենը ու Տանյան, ինչպես նաև Հայլունտուն ամրոցը, որոնք անսովոր ճարտարապետական կառույցներ են ու Սինգապուրի բուսաբանական այգին: Ներկայում այգին զբաղեցնում է 74 հա տարածք:
Առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը համալրել են նաև Ճամայկայի բնական տեսարժան վայրերը՝ կղզային հանրապետության երկու լեռնաշղթաները՝ Ջոն Քրաուն ու Երկնագույն լեռները: