Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ

Մոսկվայի քաղաքային դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է հայ գործարար ու հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Ավելի վաղ հետաքննությունը միջնորդություն էր ներկայացրել՝ երկարաձգելու Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու որոշումը, որպեզի նա ու նրա պաշտպանությունը հասցնեն ավարտել գործի նյութերի հետ ծանոթությունը:

Դատախազը խնդրել է աջակցել հետաքննության միջնորդությունը: Նա ընդգծել է, որ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն, անշարժ գույք ԱՄՆ-ում ու Մոնակոյում, ինչպես նաև դրամական մեծ միոջոցներ, այդ իսկ պատճառով կարող է թաքնվել հետաքննությունից ու խոչընդոտել գործի քննությանը, եթե գտնվի ազատության մեջ:
Լևոն Հայրապետյանի փաստաբանը չի ընդունել փաստարկները՝ հայտարարելով, որ պաշտպանյալը ներկայում անձնագրեր չունի, ինչի պատճառով էլ չի կարող թաքնվել:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նույն թվականի հուլիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել ՌԴ ՔՕ 160-րդ և 174-րդ հոդվածներով («օտար գույքի յուրացում կամ վատնում» և «ապօրինի ճանապարհով ձեռք բերած միջոցների օրինականացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031