Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 9-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը (եռապատկված կամ հնգապատկված) և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում ենք, որ նշված ժամկետում տուգանքի սկզբնական գումարը չվճարելու դեպքում ունենալու են տուգանքի գումարի ավելացված չափի և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս