Բաժիններ՝

Հացադուլ հայտարարած երիտասարդների մոտ առողջական խնդիրներ կան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Բաղրամյան պողոտայում քիչ առաջ վատացել էր հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը:

Ժամանած շտապ օգնության բժիշկները նրանցից մեկին` Հարություն Հարությունյանին, առաջարկել են տեղափոխվել հիվանդանոց, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից` մերժելով նաև գլյուկոզա ներարկելու առաջարկը, քանի որ դա կնշանակեր հացադուլի դադարեցում: Ուստի բժիշկները միայն հանգստացնող դեղորայք են ներարկել նրան:

Հացադուլ հայտարարած մյուս երիտասարդի` Հայկ Պարիկյանի, վիճակը ևս բավարար է գնահատվել բժիշկների կողմից: Նրանք հայտնել են, որ Հայկի արյան շաքարի մակարդակը գտնում է թույլատրելի նվազագույն կետում, և եթե վիճակը էլ ավելի վատանա, նա ստիպված պետք է լինի դադարեցնել հացադուլը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս