«Դրանց գլուխը պտի ջարդեն, եթե բռնեն». Մանվել Գրիգորյան
«Դրանց գլուխը պտի ջարդեն, եթե բռնեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց ԱԺ ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ էներեգետիկ համակարգը ծայրահեղ վիճակի հասցնողներին մասին:
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ իրականացվող բողոքի ակցիայի մասին Մ. Գրիգորյանը հանդուրժող վերաբերմունք ունի. «Դե ժողովուրդ են, ամեն մարդ իրա գործն ա անում: Թող մարդիկ պողոտայում մնան՝ ինչքան ուզում են, ինձ չեն խանգարում»:
Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը զիջումների գնա՞ց՝ մինչև աուդիտի անցկացումը թանակցման բեռը կառավարության ուսերին դնելով, Մ. Գրիգորյանը պատասխանեց, թե ոչ ոք, առավել ևս իշխանությունը, չի ցանկանում, որ երկրում թանկացումներ լինեն:
«Ախր էս մեր երկիրն ա, մեր տունն ա: Մի հատ բան ասեմ՝ եթե դուք մտածում եք, որ էս երկրում որևէ մի մարդ ուզում ա գին բարձրանա, թանկանա, ուրեմն՝ սխալվում եք: Չկա ըտենց մարդ»,- ասաց գեներալ պատգամավորը: