Բաժիններ՝

Կադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնել

Ռոսգվարդիայի հատուկ նշանակության կենտրոնի պետ Պավել Կոզաևը «Հատուկ ռազմական գործողության անցկացման գործում ներդրման համար» մեդալ է հանձնել Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովին։

Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է կառավարության փոխվարչապետը և տարածաշրջանի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի ու տեղեկատվության հարցերով նախարար Ահմեդ Դուդաևը։ «Շնորհավորում եմ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի օգնականին, ՉՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, թանկագին եղբայր Ադամ Կադիրովին՝ «Հատուկ ռազմական գործողության անցկացման գործում ներդրման համար» մեդալի հանձնման առթիվ։

Այս բարձր պարգևը, որը հանձնել է Ռոսգվարդիայի հատուկ նշանակության կենտրոնի պետ, գեներալ-մայոր Պավել Կոզաևը, Ադամ Ռամզանովիչի ներդրման արժանի գնահատականն է անվտանգության ապահովման և ՀՌԳ-ի աջակցման գործում»,- գրել է նա։

Ըստ նրա, լինելով Վլադիմիր Պուտինի անվան Ռուսաստանի հատուկ նշանակության համալսարանի համակարգողը՝ Կադիրովը ակտիվորեն մասնակցում է Հայրենիքի պաշտպանների պատրաստման կարևորագույն կենտրոններից մեկի զարգացմանը, տեղեկացնում է ТАСС-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031