Տեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է «Ամերիկյան սարերի վրա». ՏԱՍՍ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխասի Գալվեսթոն քաղաքում ութ մարդ մի քանի ժամ մնացել է «Ամերիկյան սարերի վրա»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բոլորը դպրոցականներ են եղել, ովքեր մասնակցել են միջնակարգ և ավագ դպրոցների համար կազմակերպված էքսկուրսիայի:
Սարերի ուղղահայաց վերելակը 30 մետր երկարություն ունի։ Փրկարարական գործողության ընթացքում այգին փակվել է։ Փրկարարներին հաջողվել է տարհանել մարդկանց, ոչ ոք չի տուժել։



