Այն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի Պեսկով

Այն երկրները, որոնք «ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի», չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս թեման բարձրացվել է Ռումինիայում անօդաչու թռչող սարքի ընկնելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, պնդելով, որ դրան առնչություն ունի Ռուսաստանը, մեղադրել է Մոսկվային «կարմիր գծերը» հատելու մեջ։

«Նրանք՝ ԵՄ-ում, արդեն հատել են այն ամենը, ինչ հնարավոր էր հատել, ուստի այստեղ այլևս իմաստ չունի հաշվել: Բայց ինչ էլ որ տեղի ունենա, բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը Ուկրաինան և Կիևի ռեժիմի գործողություններն են։ Մնացած ամեն ինչ դրա հետևանքն է։ Այն երկրները, որոնք անում են ամեն հնարավորը, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե քանի սահման են անցել եվրոպացիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031