Երևանի Շիրակի փողոցում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
Երևանի Շիրակի փողոցում մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո բռնկվել է, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 07։10-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։ Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։



