Դանիական հետախուզություն․ Իրանը «աճող ահաբեկչական սպառնալիք» է

Դանիական հետախուզությունը ուրբաթ հայտնել է, որ Իրանը «մեծ դեր է խաղում, երբ խոսքը վերաբերում է սկանդինավյան երկրի դեմ ահաբեկչության սպառնալիքին»՝ ավելացնելով, որ սպառնալիքի գնահատականն արտացոլում է համաշխարհային իրադարձությունները, հաղորդել է AFP-ն։

Դանիայի ազգային անվտանգության և հետախուզության ծառայությունը՝ PET-ը, հայտնել է, որ Դանիայում ընդհանուր սպառնալիքի մակարդակը մնում է հնգաստիճան սանդղակի չորրորդ աստիճանում, սակայն ավելացրել է, որ վերջին տարիներին սպառնալիքները «բնույթով էապես փոխվել են»։

«Անցած տարվա ընթացքում պետական սուբյեկտները սկսել են ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում։ Մենք կարծում ենք, որ դա վերաբերում է, մասնավորապես, Իրանին, որը սպառնալիք է առաջին հերթին Իսրայելի շահերի և հրեաների, ինչպես նաև Եվրոպայում, այդ թվում՝ Դանիայում, որոշ իրանցի այլախոհների համար»,- նշվել է PETի ղեկավար Ֆինն Բորխ Անդերսենի հայտարարության մեջ։ – «Իրանից բխող սպառնալիքը գալիս է իրանական հետախուզական ծառայություններից, որոնք օգտագործում են ինչպես հանցավոր ցանցերը, այնպես էլ Եվրոպայում գործակալների հավաքագրումը՝ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»։

Հարևան Շվեդիայում Säpo անվտանգության ծառայությունը նույնպես մեղադրել է Իրանին հանցավոր խմբավորումներ օգտագործելու մեջ՝ Շվեդիայում իսրայելական շահերի և իրանական ընդդիմադիրների դեմ «բռնության գործողություններ» իրականացնելու համար։ Իրանը հերքել է այս պնդումը։

PET-ի պնդմամբ՝ վերջին տարիներին, ինչպես նաև փետրվարին Իրանին Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցրած հարվածներից հետո Իրանի և Իսրայելի միջև «թշնամանքի սրումը» արտացոլվել է ինչպես այդ պետության, այնպես էլ արևմտյան բոլոր երկրների սպառնալիքի մակարդակի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031