Բաժիններ՝

Արթուր Պողոսյանը պարգևատրել է քննիչներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ հրավիրված Կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ, Հանրապետության տոնի առթիվ, արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:

Զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

• Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահան Մարտունի Վիրաբյանին,
• Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Կամոյի Գյոզալյանին,
• Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Արտակ Արթուրի Ոսկանյանին,
• Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արթուր Ալբերտի Այվազյանին,
• Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Համբարձում Սիրեկանի Պետրոսյանին,
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանին,
• Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռաֆայել Գագիկի Սարգսյանին,
• քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Հայկազի Պետրոսյանին:

«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով է պարգևատրվել՝

• Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսի Տիգրանյանը։

«Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել՝

• Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Խաչատուրի Խաչատրյանը,
• Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանը:

«Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել՝

• Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Նազելի Արմենի Սարգսյանը,
• Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սպարտակ Արսենի Հովսեփյանը,
• Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Արթուր Հմայակի Հարությունյանը,
• Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Ալիկ Մարտիրոսի Պետրոսյանը,
• Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Արմեն Արայիկի Գևորգյանը,
• Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արշակ Վաչագանի Շահնազարյանը,
• Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ, առաջին դասի խորհրդական Անդրանիկ Արսենի Խաչատրյանը։

Հուշանվեր ժամացույցով են պարգևատրվել՝

• Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Գևորգ Սերյոժայի Խաչատրյանը,
• Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը,
• Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արամ Արայի Ղուկասյանը։

Շնորհակալություն է հայտարարվել՝

• Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վահե Վահագնի Գրիգորյանին,
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, առաջին դասի խորհրդական Սերգեյ Անդրանիկի Բադալյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031