Ռուսաստանը 4-րդն է ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում
Ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրության և վերլուծության ոլորտում մասնագիտացած «World Population Review» անկախ կազմակերպության տվյալներին։
2025 թվականի վարկանիշի համաձայն («Reddit» կայքում տրված ձայների հիման)` ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Կոլումբիան, որին հաջորդում են Լեհաստանն ու Հունաստանը: Վարկանիշի չորրորդ տեղում Ռուսաստանն է։
«Թեև Ռուսաստանում եղանակը երբեմն կարող է ցուրտ և անողոք լինել, բայց գեղեցկությունը կարող է շատ բաներ հալեցնել, և ռուս կանայք մշտապես ցուցադրում են ջերմություն, որը հեշտությամբ հաղթահարում է կոշտ կլիմայական պայմանները», – նշվում է կազմակերպության կայքում։
«World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի հարցումներին կամ վիճակագրական տվյալներին, օրինակ` երկրների բնակիչները որքան գումար են ծախսում կոսմետիկ միջոցների համար կամ որքան հաճախ են դիմում պլաստիկ վիրահատությունների։



