Չինաստանը կաջակցի Պակիստանին Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործում. ԱԳՆ

Չինաստանի իշխանություններն աջակցություն ցույց կտան Պակիստանի միջնորդական ջանքերին՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Պակիստանն ակտիվ միջնորդական դեր է խաղում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում՝ հանդես գալով որպես հուսալի և հեղինակավոր միջնորդ։ Չինաստանն այսուհետև էլ կաջակցի Պակիստանի խաղաղության ջանքերին՝ նպաստելով նրան, որ կողմերից յուրաքանչյուրը հետևի երկխոսությանը և բանակցություններին, ինչպես նաև կնպաստի համապարփակ հրադադարին և խաղաղության ու կայունության շուտափույթ վերականգնմանը Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում»,- Չինաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, ասել է Վան Ին Նյու Յորքում Պակիստանի ԱԳ նախարար Իսհաք Դարի հետ հանդիպման ժամանակ։

Իսհաք Դարը շնորհակալություն է հայտնել Պեկինին Իսլամաբադի միջնորդական ջանքերին աջակցելու համար։ Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության վերականգնման պակիստանա-չինական նախաձեռնությունը լայն աջակցություն է ստացել։ Նա վերահաստատել է, որ Պակիստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման գործում։

Երկու երկրների դիվանագետները քննարկել են նաև ՄԱԿ-ում համագործակցության և երկկողմ հարաբերությունների հարցերը, այդ թվում՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի՝ վերջերս Չինաստան կատարած այցը, որն, ըստ Վան Իի գնահատման, անցել է հաջողությամբ և թույլ է տվել չին-պակիստանյան գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031