Փոքր ազգ, մեծ հավակնություններ. Հիսուսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր աճում է
Հայաստանը ոչ միայն բացառիկ հարթակ է ֆիլմարտադրության համար, այլ նաև մի երկիր, որի հազարամյա էպիկական պատմությունը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային կինոպատումներում։ Այս մասին հաղորդում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։
«Կաննի կինոփառատոնի պաշտոնական լրատվամիջոցը ընդարձակ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ «Փոքր ազգ, մեծ հավակնություններ» նշանաբանով։
Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր աճում է՝ մեծ արագությամբ գրավելով համաշխարհային հանրության ուշադրությունը և Հայաստանը դարձնելով մշակութային, հոգևոր ու զբոսաշրջային հետաքրքրության կարևոր կենտրոններից մեկը»,–ասված է հաղորդագրության մեջ։



