Բաժիններ՝

Իտալիայում կես ամսվա ընթացքում երկրորդ համազգային գործադուլն է ընթանում

Իտալիայում ընթանում է կես ամսվա ընթացքում երկրորդ 24-ժամյա համազգային գործադուլը։ Մի քանի արհմիությունների հայտարարած բողոքի ակցիան՝ ընդդեմ պատերազմի տնտեսության, պաշտպանական ծախսերի աճի, կառավարության հակասոցիալական և ռեպրեսիվ քաղաքականության, հիմնականում ընդգրկում է երկաթուղային և հասարակական տրանսպորտը, ինչպես նաև կրթական և բժշկական հաստատությունները։

Ինչպես նշվել է արհմիությունների հայտարարության մեջ, աշխատավորները գործադուլ են անում շահագործման և աշխատանքի ցածր վարձատրության, ինչպես նաև բողոքի ակցիաների իրավունքը սահմանափակելու փորձերի դեմ։ Գործադուլն անցկացվում է նաև «խաղաղության, դպրոցներում և հիվանդանոցներում ներդրումների, աշխատանքի նվազագույն վարձատրության՝ ժամում առնվազն 12 եվրոյի սահմանման» պահանջներով, ինչպես նաև ի պաշտպանություն Պաղեստինի և պատերազմներին միջոցներ հատկացնելու դեմ։

Մայիսի 18-ին Իտալիայում գործադուլ էր անցկացվել մոտավորապես նույնպիսի կարգախոսներով։

Գործադուլի պատճառով տեղեկացվել է ինչպես երկաթուղային, այնպես էլ ծովային հաղորդակցության խափանումների մասին։ Շատ դպրոցներ փակ են մնացել, երաշխավորվում է միայն անհետաձգելի շտապ բժշկական օգնության մատուցումը։ Արհմիությունները նշել են, որ կառավարությունը պետք է լսի աշխատավորների պահանջները, որոնք «մերժում են իրենց պարտադրվող պատերազմները»։

Միևնույն ժամանակ, բավական սուր է հնչում նաև ցուցարարների քննադատությունը, որոնց մեղադրում են աշխատելու ցանկություն չունենալու մեջ։ Ներկա գործադուլն անցկացվում է ուրբաթ օրը, որը նախորդում է երկար հանգստյան օրերին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ հունիսի 1-ի աշխատանքային օրվա տեղափոխման պատճառով. այդ ազգային տոնը նշվում է հունիսի 2-ին։ Սա հատկապես զգայուն հարց է դպրոցների համար, որտեղ ուսումնական տարին մոտենում է ավարտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031