Բաժիններ՝

44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մայիսի 26-ին Նորապատ գյուղում ծառայության ժամանակ 18-րդ փողոցի հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են մի տղամարդու, որի ձեռքին հրացան կար։

Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդը հրազենի համար համապատասխան թույլտվության չուներ։ Նա զենք-զինամթերք ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի «ԻԺԿ» տիպի որսորդական ողորկափող հրացան։

44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031