Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը ԱԱ-ում հանդես կգա IV A դիվիզիոնում
Հայաստանի տափօղակով հոկեյի տղամարդկանց թիմը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում:
Այս մասին հայտնում է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիան: Միջազգային ֆեդերացիայի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Այս իսկ պատճառով IV դիվիզիոնում հայտնվել է ութ հավաքական, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B:
Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի B դիվիզիոն։ Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Առաջնության անցկացվման վայրը հայտնի կդառնա ավելի ուշ:




