Բաժիններ՝

Իսլանդիան ճանաչվել է աշխարհում բնակության համար ամենաթանկ երկիրը

Իսլանդիան շրջանցել է Շվեյցարիային՝ դառնալով բնակության համար աշխարհի ամենաթանկ երկիրը։ Այս մասին գրում է շվեդական TT գործակալությունը՝ հղում անելով Իսլանդիայի բուհերի շրջանավարտների Viska արհմիության տվյալներին։

Փորձագետներն իրենց հաշվարկներում հիմնվել են Եվրոստատի և Իսլանդիայի կենտրոնական բանկի (Sedlabanki) տվյալների վրա։ Կազմակերպության տնտեսագետ Վիլհյալմուր Հիլմարսոնի խոսքով՝ Իսլանդիայում գները մոտ 3%-ով ավելի բարձր են, քան Շվեյցարիայում։ Գնաճը մեծապես պայմանավորված է նրանով, որ կղզու տնտեսության հիմքը տուրիզմն է։ Դա հանգեցնում է ծառայությունների ոլորտի գնաճի և աշխատավարձերի բարձրացման։ Մեկ այլ պատճառ էլ բնակարանների բարձր գներն են։

Հիլմարսոնը կարծում է, որ Իսլանդիան չափից ավելի շատ է կախված աշխատատար ոլորտներից, ինչն էլ շարունակելու է գնաճային ճնշում ստեղծել։

Ըստ Եվրոստատի տվյալների՝ Իսլանդիայում գները վերջին անգամ Շվեյցարիայից բարձր են եղել 2018 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031