Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի, որն ամրագրվեց Բաքվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ: Մենք ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել մեր գործընկերությունը՝ ընդլայնելով տարածաշրջանային, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը»,- ասված է ուղերձում:

Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում: Նա հույս է հայտնել, որ այս ջանքերի շրջանակում համագործակցությունը կշարունակվի:

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը գալիք տարում և ապագայում»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031